Փորձագետների հավաքագրման մրցույթ

25 օգոստոս 2026

Փորձագետների հավաքագրման մրցույթ

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը հայտարարում է «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»  թեմայով հետազոտություն իրականացնելու նպատակով փորձագետների հավաքագրման մրցույթ:

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն հայերեն և ռուսերեն լեզուներով և կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, ակադեմիական հանրությանը, ինչպես նաև տվյալ խնդրով հետաքրքրված հետազոտողների և փորձագետների լայն շրջանակին:

Թեկնածուներին ներկայացվող պահանջները.

բարձրագույն կրթություն իրավագիտության կամ քաղաքագիտության ոլորտում,

գիտահետազոտական աշխատանքներ գրելու փորձ,

դասավանդման փորձ,

գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ հայերեն կամ ռուսերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին info@mimrd.am

 Նամակի թեմայում հարկավոր է նշել հետազոտության անվանումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. սեպտեմբերի 15-ը: