Կուրուլթայի պատգամավորների ընտրությունների դիտարկում․ ԱՊՀ ՄԽՄ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը Ղազախստանի դեսպանատանը
25 օգոստոս 2026

2026 թվականի օգոստոսի 23–ին, Ղազախստանում մեկնարկել են նոր միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի պատգամավորների առաջին ընտրությունները:
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում ավանդաբար կազմակերպվում են ընտրատեղամասեր՝ Ղազախստանի քաղաքացիների քվեարկությունն ապահովելու նպատակով։
ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում այցելել է տվյալ ընտրատեղամաս։
Ինստիտուտի փորձագետների ներկայությունը արտերկրում գործող ընտրատեղամասերում հնարավորություն է տալիս իրականացնել ընտրական գործընթացի որակյալ մոնիթորինգ։ Այցի ընթացքում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը և Ղազախստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ապահովմանը։
Նման միջոցառումները նպաստում են միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը և Ընտրական իրավունքի ոլորտում փորձի փոխանակմանը ԱՊՀ տարածքում։
.jpeg)