Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը

21 սեպտեմբեր 2026

Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը

Սեպտեմբերի 20-ին Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների քվեարկությունը ՌԴ Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրություններում։ Քվեարկության հիմնական հարթակը կազմակերպվել էր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը (ընտրական տեղամաս № 8026)։ Հանրապետության հյուսիսում բնակվող կամ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրական տեղամաս էր գործել նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում (ընտրական տեղամաս № 8031)։

 Ընտրական գործընթացի ընթացքի նկատմամբ իրականացվել է միջազգային դիտարկում։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում ընտրական տեղամասերում մոնիթորինգն իրականացրել են ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի փորձագետները։

 Հայաստանում քվեարկությունն անցկացվել է սեպտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն։