Մասնաճյուղի մասին
ԱՊՀ ՄԽՎ անդամ պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի Երևանի մասնաճյուղը հիմնադրվել է 2012թ. մայիսի 2-ին՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու, ժողովրդավարության և պառլամենտարիզմի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման ոլորտում առաջավոր փորձի ընդհանրացման նպատակով:
Առաջադրված նպատակներին հասնելու համար ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի Երևանի մասնաճյուղն իրականացնում է վերլուծական և ուսումնախորհրդատվական գործունեություն:
Վերլուծական գործունեությունը ներառում է.
- ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի, քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների և մշակումների մշտադիտարկման իրականացում
- պառլամենտարիզմի զարգացման ազգային փորձի, ժողովրդավարության զարգացման ոլորտում խորհրդարանական և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության վերլուծություն
- ԱՊՀ մասնակից պետություններում ընտրությունների կազմակերպման գործընթացների՝ զանգվածային լրատվության միջոցներում արտացոլման մշտադիտարկման իրականացում
Մեթոդական գործունեությունը ներառում է.
- աջակցություն ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի փաստաթղթերի պատրաստման գործում
- ընտրությունների դիտարկման, ընտրական իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային ստանդարտների կատարելագործման և միասնականացման վերաբերյալ առաջարկությունների և առաջարկությունների մշակում
Վահրամ Ավետիսյան
Իրինա Կարապետյան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2012 - առ այսօր
Խորհրդական
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության
զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղ
2010 առ այսօր
Դասախոս
Ամբիոն՝ Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական
տեխնոլոգիաները տնտեսության մեջ և բիզնեսում
Հայ-Ռուսական համալսարան
2020-2023
Տնօրենի օգնական
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ
2011-2016
Նախարարի օգնական
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
2009-2012
Գործավար
Տնտեսագիտության ֆակուլտետ
Հայ-Ռուսական համալսարան
2008-2009
Գործավար
2008 թ մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողով
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2010-2013
Իրավագիտության բակալավր
Երևանի հյուսիսային համալսարան
2004-2009
Մենեջեր՝ Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտացմամբ
Հայ-Ռուսական համալսարան
2023
Հավաստագիր
«Տվյալների վերլուծություն» եռամսյա դասընթացն ավարտելու մասին
Armenian Code Academy
Երևան, Հայաստան
2019
Հավաստագիր
«Նախագծերի կառավարում» մասնագիտական դասընթացն ավարտելու մասին
Հայ-Ռուսական համալսարանի բիզնես դպրոց
Երևան, Հայաստան
2018
Հավաստագիր
«Բաց աշխարհ ծրագիր», Բաց աշխարհ առաջնորդության կենտրոն
Սակրամենտո, Կալիֆորնիա
Վլադա Ավեդյան
Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 5-ին Վանաձոր քաղաքում:
1998 թ. ավարտել է Վանաձորի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը:
2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ ՝ Վանաձորի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետը:
2005-2008 թթ. աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես ռուսաց լեզվի դասախոս:
2014-2015 թթ. աշխատել է «Երևակ» կրթահամալիրում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ:
2016-2023 թթ. աշխատել է ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝ որպես ռուսաց լեզվի դասախոս:
2023-2024 թթ. աշխատել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայում՝ որպես ռուսաց լեզվի ավագ դասախոս:
2019-2021թթ. աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես թարգմանիչ:
2024 թ. սեպտեմբերից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի Օտար լեզուների ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2021 թ-ից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի հայցորդ: Աշխատում է «ՌՈԼ-ի ուսուցման ունիվերսալ դիզայնի մշակում՝ մասնագիտական ուղղվածությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի կուրսանտների համար» թեմայով դիսերտացիայի վրա։
2024թ. սեպտեմբերից աշխատում է ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի Երևանի մասնաճյուղում՝ որպես խորհրդատու:
2025թ. հունվարից՝ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի Երևանի մասնաճյուղի խորհրդական:
Հեղինակ է 10-ից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկի:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: