Լույս է տեսել «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» կոլեկտիվ մենագրությունը
25 մայիս 2024

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղը ներկայացնում է կոլեկտիվ մենագրություն «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Հետազոտության շրջանակներում անդրադարձ է կատարվել պառլամենտարիզմի էությանը և առանձնահատկություններին, երկրի անվտանգության և պաշտպանության հարցում խորհրդարանական կառավարման ձևի դերին, ինչպես նաև պառլամենտարիզմի զարգացման գործում զանգվածային լրատվության միջոցների ներգրավմանը, առկա խնդիրների վերհանմանը և պառլամենտարիզմի զարգացմանն ուղղված լուծումների ներկայացմանը:
Իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետխորհրդային երկրներում ժողովրդավարության ձևավորման և զարգացման գործընթացում պառլամենտարիզմի ընձեռած հնարավորությունները լիովին չեն օգտագործվում, տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը և դրանց ազդեցությունը տարբեր հասարակական-քաղաքական ինստիտուտների վրա գիտականորեն բավարար չափով չեն ուսումնասիրվել:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո ձևավորվեց նոր պատմական իրողություն, որը հանգեցրեց ուժերի վերադասավորմանը և արմատական քաղաքական տեղաշարժերի, նախկին սոցիալիստական ճամբարի տարածքում քաղաքական համակարգերի փլուզումը, արագ զարգացող արդիականացման գործընթացները սկսեցին ազդել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների վրա: Ներկայումս նորանկախ երկրների քաղաքական էլիտաները ստիպված են մտածել այնպիսի սահմանադրական մոդելների և կառավարման ձևերի ընտրության մասին, որոնք հստակ սահմանում են պետական իշխանության յուրաքանչյուր մարմնի, այդ թվում՝ խորհրդարանի տեղը քաղաքական համակարգում։
Կոլեկտիվ մենագրության հայերեն և ռուսերեն էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ ⤵