Փորձագետների հավաքագրման մրցույթ
27 հունվար 2023

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղը հայտարարում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏՐՈՂԸ» թեմայով հետազոտություն իրականացնելու և ուսումնական ձեռնարկ մշակելու նպատակով փորձագետների հավաքագրման մրցույթ: Հետազոտությունը կհրատարակվի հայերեն և ռուսերեն լեզուներով և կներկայացվի ՀՀ պետական իշխանության մարմիններին, հասարակական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տվյալ թեմայով: Ուսումնասիրության հիման վրա 2023 թվականի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև բուհերի ուսանողների հետ, որտեղ տեղի կունենա ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը և կկազմակերպվեն թեմատիկ պարապմունքներ՝ գործնական խաղի ձևաչափով:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
-
բարձրագույն կրթություն իրավագիտության, քաղաքագիտության կամ սոցիոլոգիայի ոլորտում,
-
գիտահետազոտական աշխատանքներ գրելու փորձ,
-
դպրոցականների և ուսանողների հետ հետազոտությունների հիման վրա հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն,
-
դասավանդման փորձ,
-
գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ հայերեն կամ ռուսերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին info@mimrd.am. Նամակի թեմայում նշեք հետազոտության անվանումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. փետրվարի 15-ը: