ԿԸՀ-ն հավատարմագրել է դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպության

28  ապրիլ 2026

ԿԸՀ-ն հավատարմագրել է դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպության

Ապրիլի 27-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ևս երեք հասարակական կազմակերպության հայտ՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքին հետևելու համար։ Հավատարմագրված նոր կազմակերպություններն են.

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» (իրավապաշտպան ՀԿ)
  • «Արժանապատիվ սպա» (իրավա-սոցիալական ՀԿ)
  • «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» (համայնքային զարգացման ՀԿ)

Այսպիսով, այս պահի դրությամբ ընտրությունների դիտարկման համար գրանցված է 12 տեղական և 1 միջազգային կազմակերպություն (Միջազգային Հանրապետական ինստիտուտ՝ IRI)։

Դիտորդական առաքելությունների հայտերի ընդունումը շարունակվում է մինչև մայիսի 3-ը:

Նշված ժամկետից հետո հայտերի ընդունման ավտոմատացված համակարգն այլևս հասանելի չի լինի։