ԱԺ ընտրություններ 2026. 19 քաղաքական ուժ ներկայացրել է առաջադրման հայտ

27  ապրիլ 2026

ԱԺ ընտրություններ 2026. 19 քաղաքական ուժ ներկայացրել է առաջադրման հայտ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 19 քաղաքական միավոր (կուսակցություններ և դաշինքներ)։ Ըստ սահմանված կարգի՝ ընտրական ցուցակների վերջնական գրանցումը կավարտվի մայիսի 3-ին։

Ստորև ներկայացված է առաջադրված ուժերի ցանկը և նրանց նախընտրական ցուցակների առաջին երեք անունները՝ ըստ հայտերի ներկայացման հերթականության՝ ապրիլի 27-ի դրությամբ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Լուիզա Սարգսյան

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն – Գուրգեն Սիմոնյան, Էդվարդ Անտինյան, Լուսինե Մկրտչյան

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Սպարտակ Կյուրեղյան, Իշխան Գևորգյան, Նինա Կարապետյանց

«Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» ՀԿ-ներ) – Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Սուրեն Պետրոսյան, Վարդան Այվազյան, Հասմիկ Գաբրիելյան

«Միասնության թևեր» կուսակցություն – Արման Թաթոյան, Դավիթ Անանյան, Աստղիկ Մատինյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Էդմոն Մարուքյան, Կարպիս Փաշոյան, Շուշանիկ Ավագյան

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – Գևորգ Կարապետյան, Գևորգ Սաֆարյան, Արմենուհի Սախոյան

«Հայաստան» դաշինք (կազմում՝ ՀՅԴ, «Առաջ» կուսակցություն) – Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – Լևոն Շիրինյան, Արգիշտ Թադևոսյան, Սիլվա Սահակյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Տաթևիկ Զորյան

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – Հայկ Մարության, Հակոբ Կարապետյան, Նարինե Արամյան

«Հանրապետություն» կուսակցություն – Արամ Սարգսյան, Անահիտ Ադամյան, Ռոմիկ Մխիթարյան

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն – Տիգրան Ուրիխանյան, Աշոտ Գալստյան, Գոհար Հովհաննիսյան

Ռեֆորմիստների կուսակցություն – Վաղարշակ Հարությունյան, Վահան Բաբայան, Անի Ներկարարյան

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն – Վարդան Ղուկասյան, Լևոն Բաղդասարյան, Աննա Ղուկասյան

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – Արտակ Սարգսյան, Հմայակ Հովհաննիսյան, Լիլիթ Կուջոյան

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – Արման Բաբաջանյան, Ռուբեն Մեհրաբյան, Լուսինե Զեյնալյան