Հայտնի են ընտրական քվեաթերթիկներում կուսակցությունների և նախընտրական դաշինքների համարները

05 մայիս 2026

Հայտնի են ընտրական քվեաթերթիկներում կուսակցությունների և նախընտրական դաշինքների համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն համարները, որոնցով կուսակցություններն ու քաղաքական միավորումները ներկայացված կլինեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների քվեաթերթիկներում։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 19 քաղաքական ուժ՝ ներառյալ կուսակցություններ, դաշինքներ և կոալիցիաներ։

Ռեֆորմիստների կուսակցություն - № 1

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - № 2

«Ուժեղ Հայաստան» դաշինք - № 3

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն -№ 4

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - № 5

«Միասնության թևեր» կուսակցություն - № 6

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -№ 7

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - № 8

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - № 9

Հայ ազգային կոնգրես կուսակցություն - № 10

«Հանրապետություն» կուսակցություն - № 11

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - № 12

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն - № 13

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - № 14

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - № 15

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - № 16

«Հայաստան» կուսակցությունների դաշինք - № 17

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - № 18

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - № 19