Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը

24  ապրիլ 2026

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։

Այս օրը հայ ժողովրդի համար ոչ միայն սուգի և ցավի օր է, այլ նաև հիշողության, արժանապատվության և համամարդկային արժեքների վերահաստատման պահ։

Մենք հարգանքով գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ վերաիմաստավորելով մարդու կյանքի անգնահատելի արժեքը և նրա պաշտպանության կարևորությունը։

Հայոց ցեղասպանության հիշողությունը կոչ է՝ պահպանելու մարդկային արժանապատվությունը, կանխելու ցեղասպանությունների կրկնությունը և ամրապնդելու խաղաղության ու արդարության հիմքերը ամբողջ աշխարհում։