Երևանում կայացավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում (վիրտուալ հաղորդակցության հարթակի հիման վրա)» թեմայով խաղ-մրցույթի առաջին փուլը

25 հոկտեմբեր 2025

Երևանում կայացավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում (վիրտուալ հաղորդակցության հարթակի հիման վրա)» թեմայով խաղ-մրցույթի առաջին փուլը

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ ուշագրավ և գիտելիքաշատ միջոցառում՝ կայացավ կայացավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում (վիրտուալ հաղորդակցության հարթակի հիման վրա)» թեմայով խաղ-մրցույթի առաջին փուլը, որը կազմակերպվել էր ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղի կողմից։

Ինտելեկտուալ այս մրցույթին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ՝ երիտասարդ, ակտիվ և ժողովրդավարության ու ընտրությունների ապագայով մտահոգ քաղաքացիներ։

Մրցույթի առաջին փուլը անցկացվել է առցանց ձևաչափով և ներառել է երկու առաջադրանք՝ ընտրական գործընթացների վերաբերյալ թեստ և էսսե՝ առաջարկված թեմաներից մեկի շուրջ՝ «Նախընտրական քարոզչությունը 2030 թվականին», «Ինչպիսի՞ քարոզչությունն է արդյունավետ երիտասարդության շրջանում», «Ինչու է երիտասարդությունը պասիվ ընտրությունների ժամանակ և ինչպես դա փոխել», «Եթե թեկնածուն լինեի ես…», «Նախընտրական քարոզչության ժամանակակից եղանակները (միջոցները)», «Համացանցի դերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում»։ Թեմաներից մի քանիսը հատկապես արդիական են թվային դարաշրջանում։

Մասնակիցների յուրաքանչյուր աշխատանքը դարձավ նոր սերնդի հայացքների արտացոլումը ժողովրդավարական գործընթացների զարգացման և քաղաքական հաղորդակցությունում տեխնոլոգիաների դերի վերաբերյալ։

Առաջին փուլի հաղթողները հնարավորություն կստանան անցնել հաջորդ փուլ և ներկայացնել իրենց նախագծերը՝ դառնալով իրական ռազմավարներ քաղաքական հաղորդակցության ոլորտում։