Առցանց հանդիպում խաղ-մրցույթի մասնակիցների հետ՝ երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ

06 Նոյեմբեր 2025

Առցանց հանդիպում խաղ-մրցույթի մասնակիցների հետ՝ երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում (վիրտուալ հաղորդակցության հարթակի հիման վրաթեմայով խաղ-մրցույթի առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցների առցանց հանդիպումը նախագծի կազմակերպիչների հետ:

Հանդիպման ընթացքում  ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի աշխատակիցները մասնակիցներին մանրամասն ներկայացրեցին երկրորդ փուլի անցկացման ձևաչափը և պահանջները, ինչպես նաև նախանշեցին առաջիկա առաջադրանքների կատարման ժամկետները:

Քննարկումն անցավ հետաքրքրվածության և արդյունավետ երկխոսության մթնոլորտում: Մրցույթի մասնակիցները ստացան երկրորդ փուլի կազմակերպմանն ու բովանդակությանը վերաբերող բոլոր հուզող հարցերի պատասխանները և կիսվեցին իրենց ակնկալիքներով ու ծրագրերով: