Հրապարակվել է նոր գիտական հետազոտություն․ «Կուսակցությունը՝ որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման սուբյելտ»
09 փետրվար 2026

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը ներկայացնում է նոր գիտական հետազոտություն, որը նվիրված է քաղաքական կուսակցությունների առաջացմանն ու զարգացմանը, ինչպես նաև դրանց կազմակերպական մոդելների ձևավորմանն ու էվոլյուցիային՝ հաշվի առնելով կադրային, զանգվածային և ժամանակակից ձևերը։ Հետազոտության նպատակն է վերլուծել քաղաքական կուսակցությունների դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում՝ որպես ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման առանցքային սուբյեկտ։ Հեղինակները նպատակ ունեն ցույց տալ, թե ինչպես են կուսակցությունները ապահովում քաղաքացիական հասարակության և պետական իշխանության միջև բարդ փոխգործակցությունը, ինչպես նաև ինչ դեր են դրանք կատարում ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործառնության մեջ։
Հետազոտության մեջ վերլուծվում է Հայաստանի քաղաքական համակարգի զարգացումը՝ համեմատելով այն արևմտյան ժողովրդավարությունների կայացած փորձի և հետխորհրդային տարածքի երկրներում տեղի ունեցող փոխակերպման գործընթացների հետ։ համեմատական մոտեցումը թույլ է տալիս բացահայտել ինչպես համընդհանուր օրինաչափությունները, այնպես էլ Հայաստանի քաղաքական համակարգի յուրահատկությունները, որոնք պայմանավորված են պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական հատուկ գործոններով։ Առանձին ուշադրություն է դարձված համակարգային մոտեցմանը՝ վերլուծելով կուսակցական համակարգերը՝ որպես ամբողջական կառույց, որը ներառում է կուսակցությունների փոխառնչությունները միմյանց հետ, ընտրական համակարգերի հետ, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ և մեդիայի հետ։
Աշխատությունը լուծում է մի շարք փոխկապակցված գիտական և գործնական խնդիրներ․
- պարզաբանվում է կուսակցությունների տեսական էությունը, նրանց հասկացական սահմանումները և գործառույթները ժողովրդավարական կառույցում;
- ուսումնասիրվում են կուսակցությունների դերը իրավունքի գերակայության երաշխավորման, քաղաքական պլյուրալիզմի ապահովման և հակակշռող մեխանիզմների ձևավորման գործում;
- քննարկվում են կուսակցական համակարգերի տարբեր տիպերի առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը ընտրական գործընթացների վրա;
- վերլուծվում են ժամանակակից մարտահրավերները, որոնց դիմաց կանգնած են կուսակցական համակարգերը։
կարող է ծառայել որպես ուղեցույց քաղաքական կուսակցությունների համար՝ իրենց կազմակերպական կառուցվածքի բարեփոխման ուղղությամբ; քաղաքականության մշակողների համար՝ ընտրական օրենսդրության և կուսակցությունների գործունեության իրավական կարգավորման բարելավման համար; քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ քաղաքական մասնակցության և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման համար; ակադեմիական հանրության համար՝ հիմք հանդիսանալով հետագա հետազոտությունների։
Հետազոտության նպատակային լսարանը ընդգրկում է լայն շրջանակի ընթերցողներ՝ իրավագիտության և քաղաքագիտության մասնագիտացում ունեցող ուսանողներ և ասպիրանտներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործող քաղաքական և պետական գործիչներ, լրատվամիջոցների աշխատակիցներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխմամբ և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացով։