Խաղ-մրցույթ «Ընտրական գործընթացների մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում»
12 հունիս 2025

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների մոնիթորինգի միջազգային ինստիտուտի Երևանյան մասնաճյուղը, համագործակցելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, հայտարարում է միջբուհական խաղ-մրցույթ, որը յուրօրինակ հարթակ է լինելու ընտրական գործընթացների մասնակիցների քարոզչության նորովի իրականացման քաղաքական սթարթափի գաղափարի ստեղծման ու զարգացման համար։
Մրցույթի նպատակն է վիրտուալ հարթակն օգտագործել՝ արդյունավետ, ստեղծարար (կրեատիվ) և անվտանգ թվային քաղաքական հաղորդակցության նպատակով։ Խաղ-մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել երկրորդ փուլին և եզրափակիչ մասին։ Խաղ-մրցույթի երկու փուլերը հաջողությամբ հաղթահարելու դեպքում՝ խաղ-մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ մասի ավարտից հետո կստանան մասնակցության վկայականներ, մրցանակներ, իսկ հաղթողները՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություն՝ ընդգրկվել՝ որպես տեխնիկական սարքը սպասարկող մասնագետ, որպես կամավոր, ընտրությունների ժամանակահատվածում ուղեկցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ընտրությունները դիտարկելու նպատակով ՀՀ ժամանած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած բոլոր միջոցառումներին։
Մենք փնտրում ենք հետաքրքիր մտքեր, ոչ ստանդարտ մոտեցուներ, որոնք կօգնեն նախընտրական քարոզչության մասնակիցներին գործել նորովի՝ ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերներին համահունչ։
Խաղ-մրցույթին կարող են մասնակցել բուհերի իրավագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի, հոգեբանության և մյուս ֆակուլտետների բակալավրի 3-րդ և 4-րդ կուրսերում (ուսանողներ, որոնք գրանցման պահին ավարտել են բակալավրի 2-րդ կուրսը), ինչպես նաև մագիստրատուրայում սովորող ուսանողները։
Խաղ-մրցույթն անցկացվելու է երկու փուլով, որը կամփոփվի եզրափակիչ մասով։
- Առաջին փուլը բաղկացած է լինելու թեստային առաջադրանքից և մեկ էսսեից (թեմա, որի վերաբերյալ մասնակիցը գրում է իր մոտեցումները)
- Երկրորդ փուլը՝ գործնական աշխատանքից։
Խաղ-մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Գրանցումն անցնելուց հետո մասնակիցներն իրենց նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանան տեղեկատվական նամակ՝ իրենց հետագա քայլերի մասին։