ԱՊՀ երկրների դպրոցականների հումանիտար և հասարակական գիտությունների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ

12 հունիս 2025

ԱՊՀ երկրների դպրոցականների հումանիտար և հասարակական գիտությունների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ

2025 թվականի հունիսի 2-ին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների դպրոցականների հումանիտար և հասարակական գիտությունների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլի շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է սահմանված ժամկետում պատրաստել էսսե՝ «Սահմանադրության նշանակությունը ժողովրդավարական պետության ձևավորման և զարգացման գործում» թեմայով: Աշխատանքը նախատեսում էր թեմայի համապարփակ և բովանդակալից վերլուծություն։

Մասնակիցներին ներկայացվել են բարձր պահանջներ, որոնք ենթադրում են ոչ միայն խորը գիտելիքներ հասարակագիտության, իրավունքի և քաղաքագիտության բնագավառում, այլև սեփական տեսակետը փաստարկված ներկայացնելու, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հիմնական ասպեկտներն ու միտումները բացահայտելու ունակություն: Հատուկ ուշադրություն է դարձվել տերմինների ճիշտ և տեղին օգտագործմանը, ձևակերպումների ճշգրտությանը, ներկայացման տրամաբանությանը, ինչպես նաև վերլուծական մտածողությունը, դատողությունների ինքնատիպությունը և թեման բացահայտելու ստեղծագործական մոտեցումը ցուցադրելու ունակությանը:

Օլիմպիադայի անցկացումը կարևոր քայլ է ավագ դպրոցի աշակերտների շրջանում իրավական մշակույթի, քաղաքացիական ինքնագիտակցության և ժողովրդավարության հիմքերի ընկալման ուղղությամբ, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: