Գործունեության բարձր գնահատական. ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղը պարգևատրվել է պատվոգրով

02 մարտ 2026

Գործունեության բարձր գնահատական. ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղը պարգևատրվել է պատվոգրով

Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ «Ընտրությունների և հանրաքվեի ինստիտուտի հանդեպ վստահության ձևավորումը. միջազգային դիտորդության դերը» խորագրով միջազգային համաժողովը։

Միջոցառման առանցքային պահերից մեկը պարգևատրման արարողությունն էր։ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղը պարգևատրվեց պատվոգրով՝ բարեխիղճ աշխատանքի, ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության ապահովման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի 20-ամյակի կապակցությամբ։

Այս բարձր պարգևն ընդգծում է մասնաճյուղի կարևոր դերակատարումը տարածաշրջանում տարածաշրջանում ժողովրդավարության և պառլամենտարիզմի ինստիտուտների զարգացման, ընտրական գործընթացների որակյալ մոնիտորինգի կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև Համագործակցության անդամ պետությունների միջև մասնագիտական երկխոսության ամրապնդման գործում։

Ինստիտուտի 20-ամյակին նման բարձր պարգևի արժանանալը ոչ միայն մեր մասնաճյուղի անցած ուղու և ձեռքբերումների ճանաչումն է, այլև խթան՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման և ժողովրդավարական ընտրությունների չափանիշների կատարելագործման համար։