ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստում

26 փետրվար 2026

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստում

«Արհեստական բանականությունը ընտրական գործընթացում. իրավական կարգավորման հնարավորությունները, ռիսկերը և մոդելները» թեմայով ելույթ ունեցավ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը:

Իր ելույթում պարոն Ավետիսըանը նշել է, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ու լայն հասանելիությունը վերջին տարիներին դարձել են հանրային կառավարման համակարգի վերափոխման և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության որոշիչ գործոններից մեկը:

Արհեստական բանականության տեխնոլոգիաների արագ զարգացումն ու լայն հասանելիությունը վերջին տարիներին վերածվել են հանրային կառավարման համակարգի վերափոխման և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ձևափոխման որոշիչ գործոններից մեկի։ Ալգորիթմական համակարգերը ակտիվորեն կիրառվում են պետական կառավարման տեղեկատվական հոսքերի կառավարման, տվյալների վերլուծության և հանրային ու մասնավոր իրավունքի մարմինների՝ քաղաքացիների հետ հաղորդակցության ոլորտներում։ Ընտրական գործընթացը, որպես ժողովրդավարության իրականացման հիմնարար մեխանիզմ, նույնպես հաճախ տեղափոխվում է թվային միջավայր։ Արհեստական բանականությունը կիրառվում է տվյալների մեծ զանգվածների վերլուծության, ընթացակարգերի ավտոմատացման, տեղեկատվական տարածքի մոնիթորինգի, ինչպես նաև ընտրական օրենսդրության խախտումների հայտնաբերման նպատակով։

Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն են ստանում կարգավորման թափանցիկության, հաշվետվողականության և տեխնոլոգիական չեզոքության սկզբունքները։ Անհրաժեշտ է դառնում հստակ սահմանել ընտրական գործընթացում արհեստական բանականության կիրառման իրավական շրջանակները, ապահովել ալգորիթմական համակարգերի անկախ աուդիտը, ինչպես նաև ստեղծել թվային միջավայրում ընտրական իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։

Նորարարությունների և ժողովրդավարական ընթացակարգերի երաշխիքների միջև հավասարակշռությունը դառնում է ընտրությունների լեգիտիմության պահպանման առանցքային պայմանը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրենը ընդգծեց նաև, որ միջազգային դիտարկումը նույնպես պետք է հարմարվի թվայնացման նոր իրողություններին։ Նրա կարծիքով՝ ապագայի դիտորդական առաքելությունները կներառեն ոչ միայն քվեարկության ընթացակարգերի ավանդական մոնիթորինգ, այլև թվային ենթակառուցվածքների, ալգորիթմական լուծումների և ընտրական տվյալների մշակման մեխանիզմների փորձագիտական վերլուծություն։

Համաժողովը կարևոր հարթակ դարձավ միջազգային դիտարկման, ընտրությունների թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման իրավական կարգավորման հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար:

Քննարկումները ցույց տվեցին, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահության ձևավորումն անհնար է առանց երեք առանցքային գործոնների համադրման`

1.          թափանցիկ և հասկանալի ընթացակարգեր;

2.          անկախ և մասնագիտական միջազգային դիտարկում;

3.          թվային գործիքների պատշաճ իրավական կարգավորումը:

Համաժողովի արդյունքները հաստատեցին ընտրական գործընթացների ոլորտում միջազգային չափանիշների կատարելագործման ուղղությամբ հետագա գիտական և փորձագիտական աշխատանքի անհրաժեշտությունը։

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը կշարունակի ակտիվ գիտահետազոտական և փորձագիտական գործունեությունը ընտրական իրավունքի, ժողովրդավարական ինստիտուտների թվայնացման և միջազգային դիտարկման մեխանիզմների զարգացման ոլորտներում։

Սանկտ Պետերբուրգում կայացած խորհրդաժողովին մասնակցությունը կարևոր փուլ ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում մասնագիտական կապերի ամրապնդման և լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև թվային փոխակերպման պայմաններում իրավական գիտության և ժողովրդավարական ընթացակարգերի զարգացման գործում մասնաճյուղի նշանակալի ներդրման հաստատման համար: