Ընտրական համակարգի ազդեցությունը ժողովրդաիշխանության իրականացման վրա

12 դեկտեմբեր 2022

Ընտրական համակարգի ազդեցությունը ժողովրդաիշխանության իրականացման վրա

Ընտրական համակարգերը ևս զարգացման լուրջ պատմություն են անցել, և այս փուլում գործ ունենք ընտրական համակարգերի ոչ միայն դասական, այլև բազմաթիվ այլ առանձնահատկությունների ու բնութագրերի հետ: Դրանց մանրամասն և ուշադիր ուսումնասիրությունն ու վերլուծությունը չափազանց կարևոր են ճիշտ ընտրական համակարգ ընտրելու, հետևաբար նաև ժողովրդաիշխանության իրացման անհրաժեշտ մակարդակ ձևավորելու տեսանկյունից:

Ժողովրդաիշխանության ուսումնասիրության, Հայաստանի Հանրապետությունում դրա իրականացման մեխանիզմների, ժողովրդաիշխանության վերափոխման գործընթացում արդի իրավաքաղաքական մարտահրավերների, ինչպես նաև ընտրական համակարգի ընտրության և ներկայացուցչական ժողովրդաիշխանության ամրապնդման հետ կապված այս և այլ հարցերին է նվիրված «Ընտրական համակարգի ազդեցությունը ժողովրդաիշխանության իրականացման վրա» խորագրով նոր հետազոտությունը, որը ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղը ներկայացնում է լայն լսարանի ուշադրությանը:

Հետազոտությունը լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով և կարող է օգտակար լինել իրավաբաններին, քաղաքագետներին, ուսանողներին, ասպիրանտներին, բուհերի դասախոսներին, ինչպես նաև ժողովրդաիշխանությանը, ժողովրդավարությանը և ընտրական իրավունքին առնչվող հարցերով շահագրգիռ այլ անձանց: