Փորձագետների հավաքագրման մրցույթ

27 հունվար 2023

Փորձագետների հավաքագրման մրցույթ

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանի մասնաճյուղը հայտարարում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏՐՈՂԸ» թեմայով հետազոտություն իրականացնելու և ուսումնական ձեռնարկ մշակելու նպատակով փորձագետների հավաքագրման մրցույթ: Հետազոտությունը կհրատարակվի հայերեն և ռուսերեն լեզուներով և կներկայացվի ՀՀ պետական իշխանության մարմիններին, հասարակական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տվյալ թեմայով: Ուսումնասիրության հիման վրա 2023 թվականի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև բուհերի ուսանողների հետ, որտեղ տեղի կունենա ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը և կկազմակերպվեն թեմատիկ պարապմունքներ՝  գործնական խաղի ձևաչափով:

Թեկնածուներին ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն իրավագիտության, քաղաքագիտության կամ սոցիոլոգիայի ոլորտում,

  • գիտահետազոտական աշխատանքներ գրելու փորձ,

  • դպրոցականների և ուսանողների հետ հետազոտությունների հիման վրա հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն,

  • դասավանդման փորձ,

  • գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ հայերեն կամ ռուսերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին info@mimrd.am. Նամակի թեմայում նշեք հետազոտության անվանումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. փետրվարի 15-ը: