«Աշխարհի ընտրական համակարգեր» միջազգային ուսանողական ինտերնետային օլիմպիադա

24 սեպտեմբեր 2025 - 00 0000

«Աշխարհի ընտրական համակարգեր» միջազգային ուսանողական ինտերնետային օլիմպիադա

«Աշխարհի ընտրական համակարգեր» 6-րդ միջազգային ուսանողական ինտերնետային օլիմպիադան կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 21-ը։

Օլիմպիադայի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդ ընտրողների գիտելիքները ժամանակակից հասարակության ժողովրդավարական սկզբունքների, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների վերաբերյալ։ Միջոցառումը միաժամանակ խթանում է ուսանողների ստեղծագործականությունը և հետաքրքրությունը համաշխարհային գիտական գործընթացների նկատմամբ, բացահայտում և աջակցում տաղանդավոր մասնակիցներին, ինչպես նաև նպաստում ռուսաց լեզվի կիրառությանը որպես միջէթնիկական հաղորդակցության գործիք։

Օլիմպիադան կազմակերպում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտը (ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ), իսկ համակազմակերպիչն է Սարատովի պետական իրավաբանական ակադեմիան։

Միջոցառումը անցկացվում է ԱՊՀ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում, և աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը, իսկ մուտքի տեղեկությունները կուղարկվեն մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին։

Օլիմպիադայի առաջադրանքները ներառում են փակ, բազմակի ընտրության թեստեր և բաց հարցեր, որոնց պատասխանելու համար մասնակիցները պետք է գրեն մինի-շարադրություն՝ առավելագույնը 1500 նիշով։

Հիշեցնենք, որ «Աշխարհի ընտրական համակարգեր» ինտերնետային օլիմպիադան անցկացվում է ամեն տարի՝ 2020 թվականից ի վեր։