ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդները մասնակցել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին
09 հունիս 2026

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) միջազգային դիտորդները մասնակցել են 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ մոնիտորինգին։
Դիտորդական խումբը ձևավորվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։ Դրա կազմում ընդգրկվել են Համագործակցության երկրների 37 խորհրդարանականներ, այդ թվում՝ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի, պառլամենտարիզմի համակարգման և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման միջազգային ինստիտուտի (ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ) փորձագետներ։
Քվեարկության օրը միջազգային դիտորդները համակարգել են իրենց աշխատանքը ԱՊՀ ընդհանուր առաքելության շրջանակներում։ Նրանք այցելել են Երևանի և հանրապետության մի շարք մարզերի ընտրատեղամասեր, որտեղ մանրամասն ծանոթացել են քվեարկության ընթացքին, զրուցել ընտրական հանձնաժողովների անդամների, տեղական դիտորդների և ընտրողների հետ։