«Զանգվածային լրատվության միջոցները ժողովրդավարական հասարակությունում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրով նոր երկլեզու գիտական հետազոտության աշխատանքներն ավարտված են
09 հուլիս 2025

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղն ավարտել է «Զանգվածային լրատվության միջոցները ժողովրդավարական հասարակությունում. Հայաստանի Հանրապետության փորձը» թեմայով հերթական երկլեզու գիտական հետազոտության աշխատանքները: Հետազոտության էլեկտրոնային տարբերակն արդեն հասանելի է լայն լսարանի համար և կարող է օգտակար լինել ինչպես ակադեմիական, այնպես էլ գործնական նպատակներով:
Այսօր զանգվածային լրատվության միջոցները շատ ավելին են, քան պարզապես հաղորդման ալիք կամ կոնտենտ: Մեդիաոլորտում հետազոտությունները տարվում են վաղուց և բավականին լայնորեն: Ժամանակակից մեդիահետազոտություններն ուսումնասիրում են այն ազդեցությունը, որը մեդիակոնտենտի սպառումն ունենում է հասարակության վրա, որպես ամբողջություն, կամ առանձին խմբերի, լսարանի առանձին անդամների վրա, գնահատում են ԶԼՄ-ների գործունեությունը և նրանց ֆինանսավորման մեխանիզմները, նրանց նկատմամբ կիրառվող օրենսդրական սահմանափակումները և այլն: ԶԼՄ-ների կարևորությունը հասարակական գիտակցության ձևավորման գործում, տեխնոլոգիական նորամուծությունները և դրանց ազդեցությունը ժամանակակից ԶԼՄ-ների և նրանց առաջարկած կոնտենտի վրա, նրանց մասնակցությունը ժողովրդավարական, այդ թվում՝ ընտրական, գործընթացներին ընդգծում է տեղեկատվության սպառման նկատմամբ ավելի գիտակցված մոտեցման, ինչպես նաև այդ գործընթացի պատշաճ և ժամանակակից իրավական կարգավորման կարևորությունը:
Ուսումնասիրության արդիականությունը կանխորոշված է այս մարտահրավերներով և գործընթացներով: Աշխատությունը մանրամասնորեն բացահայտում է հետևյալ ասպեկտները՝
- ԶԼՄ-ները՝ որպես հասարակության քաղաքական համակարգի տարր;
- ԶԼՄ-ների դերը ժամանակակից հասարակության տեղեկատվական գործընթացների կառավարման գործում
- ԶԼՄ-ների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների վրա
- ԶԼՄ-ների մասնակցությունը ընտրական և հասարակական-քաղաքական գործընթացներին;
- քաղաքացիական դիրքորոշման և քաղաքական գիտակցության ձևավորման վրա ԶԼՄ-ների ազդեցությունը
Հետազոտությունը կարող է հետաքրքրել քաղաքագետներին, իրավաբաններին, լրագրողներին, սոցիոլոգներին, քաղաքական գործիչներին, հետազոտողներին, գիտաշխատողներին, փորձագետներին և վերլուծաբաններին, ովքեր զբաղվում են զանգվածային հաղորդակցության խնդիրներով, ժամանակակից հասարակություններում ԶԼՄ-ների դերի, ժողովրդավարական գործընթացների վրա ԶԼՄ-ների ազդեցության, ընտրություններին ԶԼՄ-ների մասնակցության խնդիրներով։